Կորոնավիրուսային վարակի թվերն աշխարհում սկսել են նորից աճել, մահացության դեպքերը՝ նվազել

Coronavirus 19
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, 24News 

Կորոնավիրուսային վարակի դեպքերն աշխարհում սկսել են աճել՝ անցյալ շաբաթ հասնելով 3,4 մլն-ի, ինչն 300 հազարով ավելի շատ է, քան նախանցած շաբաթ գրանցվածները։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։ 

Համավարակի հետևանքով մահացության դեպքերը, սակայն, նվազել են։ Վերջին յոթ օրերի ընթացքում  COVID-19-ի հետևանքով մահացել է 8,700 մարդ, ինչը 900 դեպքով ավելի պակաս է, քան նախանցած շաբաթվա մահվան ելքերը։ 

Այս շաբաթ գրանցած մահերի թիվը նոր մինիմում է 2020 թ-ի գարնանից։ 

--ՆԳ--