ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» հրավերին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 20-28-ը ներառյալ Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 20-23-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը և Անի Սամսոնյանը: