Խուլիգանություն՝ մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Փետրվարի 18-ին` ժամը 01:00-ին, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Նույն օրը` ժամը 01:30-ին, ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:

Ժամը 01:45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը` ժամը 00:03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: