Ալեքսանդր Սարգսյանը կամավոր անհատույց պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

«ՍիվիլՆեթ»-ը հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018 թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի նվիրատվության քանի՞ խոստում է եղել և ո՞ւմ կողմից, և դրանցից որքա՞նն է արդեն կատարվել։

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրի կայքում