Սարալանջի ճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները և «Opel»-ը. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Փետրվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմանում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Mercedes E 320 մակնիշի 35 RO 598 համարանիշի, Mercedes մակնիշի 97 DM 097 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 XՏ 984 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է, ինչից հետո Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։