Ջհանգիրյանն ասում է՝ «վզիս դրել են», որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն չգան իշխանության, նա չպետք է պաշտոնավարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունում տալիս է ինքնախոստովական ցուցմունք, նա պետք է պաշտոնից անհապաղ հեռացվի, հարուցվի քրեական գործ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Ուղղակի գարշանք ապրեցի՝ լսելով այդ ձայնագրությունը։ Ասում է, որ վզիս դրել են, որ Քոչարյանն ու Դաշնակցությունն իշխանության չգան», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ