Այն, ինչ լսվում էր Ջհանգիրյանի ձայնագրության մեջ, պետք է դրվեր հեղափոխության հիմքերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Այն, ինչ լսվում էր Ջհանգիրյանի ձայնագրության մեջ, պետք է դրվեր հեղափոխության հիմքերում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ դատական հանակարգում խնդիրները շարունակական են, իշխանությունը 2018-ին պետք է դատական համակարգի յոթն ու քառասունքն աներ ու թաղման ծեսը կազմակերպեր, բայց փաստորեն շարունակեցին նույն ոգով։ 

Ըստ Խաչատրյանի, այս իշխանությունը ունենալու է նույն ավարտը ինչ նախորդը, քանի որ առաջվա պես արդարադատությունը դատարանում չի որոշվում։ Նրա պնդմամբ՝ կապ չունի Փաշինյանի աշխատասենյակում, թե Էրեբունի պլազայում, միևնույն է արդարադատություն չկա ՀՀ֊ում։ 

Եզրափակելով միտքը՝ բանախոսն ավելացրեց, որ ոչ թե սեղանի շուրջ պետք է պահանջեին դատավորների հրաժարականը, այլ 2018-ին պետք է լցնեին մի սենյակի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։