Ապարանում կրակողները թող գնան Վարդենիսում զոհվածի մուռը հանեն. հայը հային չպիտի կրակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ապարանում կրակողները թող գնան Վարդենիսում զոհվածի մուռը հանեն. հայը հային չպիտի կրակի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը, նշեց, որ փաստորեն պետականության և պետության հարցերը քննարկվում են հացի սեղանի շուրջ․ «Սա է մեր որոշումներ կայացնելու մշակույթը, ինչը լուրջ խնդիր է»։ 

Խոսելով Ապարանի Նիգավան համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, քաղաքագետը հիշեցրեց, որ իշխանությունները ժամանակին ասել էին, որ զենքով հարց չեն լուծելու, իսկ Ապարանի կրակոցները փաստորեն հակառակն են ապացուցում։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունը չի պարտվել և ոչ էլ նահանջել, ազգային ուժերը շարունակում են պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։