Հրշեջները մարել են Եղվարդի ավտոտնակներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Գյումրի հրդեհ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 17։59-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ):

--00--ԱՀ