BMW-ն բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին. 35-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Լոռու մարզում փետրվարի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմանում 35-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով Գրիգոր Ա.-ն տեղում մահացել է։

Ըստ աղբյուրի՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։