Երևանն ու Բաքուն միայն ձևացնում են բանակցություններ, խաղաղության պայմանագիր երկար ժամանակ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

«Երևանն ու Բաքուն բանակցություններ են «խաղում», խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի լինի։ Հայաստանին ձեռնտու չէ դրա ստորագրումը, բայց անհրաժեշտ է շարունակել բանակցությունները լավ գործընկերոջ տպավորություն թողնելու համար»,- Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է լրագրող Ալեքսանդր Լապշինը։

Նա կարծում է, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը գումար չի աշխատելու, ընդամենը գլխացավ է ստանալու, այդ պատճառով չարժի համաձայնել խաղաղության պայմանագրին։

«Իսրայելն արաբական մի շարք երկրների հետ խաղաղության պայմանագիր կնքել է, քանի որ այն շահավետ է։ Հայաստանը հարցին պետք է մոտենա իր հետաքրքրություններից ելնելով»,- նշել է Լապշինը։

Բանախոսը համոզմունք է հայտնել, որ առանց Ռուսաստանի տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվի, և քանի դեռ Ուկրաինայի հետ կոնֆլիկտն ընթանում է, այս հարցում դադար կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր