ՔՊ-ական պատգամավորները տներ են գնում, որ վարձով ռուսներին տա՞ն․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 23, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակում են պաշտոնյաների՝ 2021 թվականի հայտարարագրերը, որոնք տեղադրված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այդ հայտարարագրերում նկատելի է, որ քպական բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ նոր բնակարաններ են ձեռք բերել վերջին 3 տարվա ընթացքում, բանկերում ունեն հսկայական ավանդներ, և, ընդհանրապես, իշխանափոխությունից հետո նրանց կյանքը բարելավվել է անասելի տեմպերով։ Բայց, ինչպես երևում է, 2022 թվականի հայտարարագրերը կարող են ավելի ճոխ լինել։

Բանն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ից հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները տեղափոխվում են Հայաստան, բնակարաններ վարձում, ինչի արդյունքում էականորեն աճել են վարձակալության գները։ Կան տեղեկություններ, որ առիթից փորձել են օգտվել քպական մի շարք պատգամավորներ։ 2022 թ. ապրիլ-մայիս ամիսներին, ըստ «օդում կախված լուրերի», մոտ երեք տասնյակ պատգամավոր բնակարան և առանձնատուն է գնել մասնավորաբար Երևանում և Դիլիջանում, որը՝ կանխիկ, որը՝ քպական հայտնի օլիգարխի բանկից ստացած վարկով։

Ձեռք բերված գույքը բավական թանկ գնով վարձով են տալիս ռուսներին՝ «ձեռքի հետ» փող աշխատելով։ Այնպես որ, եթե եկամուտները չթաքցնեն, ապա 2022 թ. հայտարարագրերում կարող ենք ականատես լինել քպականների նոր «հաջողություններին»՝ էլ ավելի հարստանալու տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ