Օգոստոսի 1-ից կմեկնարկեն պահեստազորայինների վարժական հավաքները․ ովքե՞ր կզորակոչվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

հավաք

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահետազորայինների վարժական հավաքներ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստին։ Որոշումն ընդգրկված է կառավարության օրակարգի չզեկուցվող որոշումների թվում։

Որոշման նախագծում գրված է․

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվա­կանի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպա­յա­կ­ան կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետ­անա­յին մասնագիտություններով:   

3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստա­զո­րայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպա­տա­կով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ըստ որոշման հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ-ի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, պահեստազորայիններին ներդաշնակման և ունակությունների բաձրացման նպատակով վարժական հավաքների ընթացքում մարտական հերթապահության կազմակերպման, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավումը: