Հայաստանն այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներին մերժել են Վրաստան մուտքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Հայաստանը այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներին ընթացիկ տարվա հունվարին մերժել են Վրաստան մուտքը: Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների՝ 2019 թվականի հունվարին Վրաստան մուտքն արգելվել է արտասահմանյան պետությունների 1587 քաղաքացիների: Վարկանիշը գլխավորում են Իրանը (576 մարդ) և Հնդկաստանը (366):

«Երրորդ տեղում է Ադրբեջանը, հունվարին այս երկրի 124 քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Վրաստան: Այս ժամանակահատվածում սահմանը չեն կարողացել հատել Թուրքիայի 116 քաղաքացիներ, ինչպես նաև Թուրքմենստանի 72, Ռուսաստանի 58, Հայաստանի 50, Ուզբեկստանի 44, Պակիստանի 28, Եգիպտոսի 16 քաղաքացիներ»,- ցույց են տալիս Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները:

Նշենք նաև, որ, ըստ վիճակագրության, մուտքի մերժումների թիվը 2018 թվականի հունվարի համեմատությամբ ավելի քան 50 տոկոսով մեծացել է, այդ ժամանակ մերժվել էր միայն 1047 արտասահմանցի:

«Ամբողջ 2018 թվականին Վրաստան մուտքն առավել հաճախ մերժվել է Իրանի և  Հնդկաստանի քաղաքացիներին՝ համապատասխանաբար 3 200 և 2 2000 մարդու: Վրաստանում վիզային ռեժիմի խախտումներով առաջատարը Իրանի քաղաքացիներն են (1,5 հազար մարդուց ավելի) և Չինաստանի (715 մարդ): Անցյալ տարի Վրաստանից առավել հաճախ արտաքսել են Թուրքիայի քաղաքացիներին (15 մարդ) և Բանգլադեշի (13 մարդ)», - տեղեկացնում է «Sputnik-Գրուզիա»-ն: