Կառավարությունը Գորիսի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Տիգրան Վանդունցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

գորիս

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս տարվա մայիսի 30-ին տեղի է ունեցել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 20-ը:

Գաղտնի քվեարկության արդյուքներն են՝

Տիգրան Վանդունց՝ կողմ՝ 17, դեմ՝ 2.

Հրայր Պետրոսյան՝ կողմ՝1, դեմ՝ 18.

Բոլորին դեմ՝ 1:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վալերիկի Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Տեսանյութեր