Երևանում, մարզերում և Արցախում հունիսի 24-28-ը սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, հունիսի 24-28-ը՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

ՀՀ մարզերում այսօր, հունիսի 25-ին և 27-ին, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ