Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին. Ջհանգիրյանն ընթերցեց ԲԴԽ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

 

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել՝ կասեցնելու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտումներ թույլ տալու պատճառով։

ԲԴԽ համապատասխան որոշումը կարդաց այդ կառուցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, սակայն հրապարակվում է այսօր։ Այս կերպ Ջհանգիրյանն ակնկարկում էր, որ որոշման վրա չի ազդել Վարդազարյանի կողմից հրապարակված հայտնի ձայնագրությունը, որում նա համոզում էր Վարդազարյանին վայր դնել լիազորությունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր