ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը նախարարը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված ֆինանսական շուկայի զարգացմանը և ֆինանսների ներգրավմանը։
«Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ։ 2018 թ․-ից հետո, երբ փոփոխվեց կառավարման համակարգը, Հայաստանը բռնեց դեմոկրատական զարգացման ուղին, հնարավոր դարձավ այստեղ ևս վարել շահութաբեր բիզնես։ Հայաստանի կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում երկիրն ավելի գրավիչ դարձնելու, ներդրումների ներգրավման և ֆինանսական հատվածի զարգացման համար»,- ասել է Վահան Քերոբյանը։
--00—ԼՄ