Վանում 4 բալանոց երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

 

Thumbnail
Ermenihaber-ը տեղեկացնում է, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը՝ 11,25 մետր:

Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում:

Աղբյուրը նշում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: