ԱՄՆ-ն սրում է Ուկրաինայում հակամարտությունը․ Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

զախարովա

Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը հավաքագրում է ԱՄՆ-ի քաղաքացիների՝ Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ ԱՄՆ-ի կողմից դա անտեսելը ցույց է տալիս, որ նրանք պատրաստ են բորբոքել հակամարտությունը՝ Ռուսաստանին հաղթելու համար։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Փոխանցում է Gazeta.ru-ն։

«Մենք նման գործողություններում ԱՄՆ իշխանությունների թողտվությունը համարում ենք ևս մեկ ապացույց այն բանի, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, այլ ընդհակառակը, ձգտում է բորբոքել հակամարտությունը՝ նպատակ ունենալով Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան հավելել է, որ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 20.000 ամերիկացիներ պատրաստակամություն են հայտնել օգնել Կիևին, իսկ Ուկրաինայի դիվանագիտական ​​առաքելությունը պաշտոնապես գրանցել է ավելի քան 6000 դիմում։