Համաձայնեցվել է Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման պլանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

քաղաքական

Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան եւ Թուրքմենստան) համաձայնեցրել են առաջիկա վեցերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները, որը կկայանա հունիսի 29-ին Աշխաբադում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը՝ Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք կասպյան «հնգյակի» մասնակիցներն ենք: Հաջորդ շաբաթ Աշխաբադում կկայանա կասպյան պետությունների գագաթնաժողովը, եւ մենք համաձայնեցրել ենք այդ կարեւոր միջոցառման նախապատրաստման՝ մեր գործողությունները»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՏՏ