Ռյազանում ռազմատրանսպորտային Իլ-76-ի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Ռյազանում Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են շրջանի իշխանությունները, փոխանցում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:
«Նախնական տեղեկություններով՝ Ռյազան քաղաքի Միխայլովսկի մայրուղու մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս հինգը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բոլոր տուժածները գտնվում են Ռյազան քաղաքի բուժհաստատություններում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն» - հայտնում է աղբյուրը։

--00—ԴԻ

Տեսանյութեր