Թուրքիայի Մարաշ քաղաքում գտնվող «աշխարհի ամենաանհեթեթ շենքը» քանդվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

թուրքիա

Թուրքիայի Մարաշ քաղաքում գտնվող 18 հարկանի շենքը, որը համացանցում հայտնի է որպես «աշխարհի ամենաանհեթեթ շենք», քանդվել է։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

1994թ․ այդ կառույցը, որը Քահրամանմարաշի նահանգային վարչական շենքն էր, իր ճարտարապետական կառուցվածքով և գույներով դարձել էր Մարաշի խորհրդանիշը։ Սակայն դեռևս 2019 թվականին որոշվել էր քանդել այն։

Մարաշի քաղաքապետ Հայրեթթին Գյունգյորը, խոսելով այդ մասին, նշել է, որ 30 տարի առաջ ժամանակի պայմաններին համապատասխան կառուցված այդ շենքը մշտապես քննադատությունների թեմա է եղել։

Նրա խոսքով՝ շենքը որոշել են քանդել, քանի որ այն համահունչ չի դիտվել շրջակայքի շենքերի հետ, բացի այդ եղել է ոչ այնքան գործառական։

--00—ԻԴ