Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ․ նա կշարունակի կալանավորված մնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

d5771540a4cff195a89bb39da02e7b03_M (1).jpg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանի դահլիճում Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործը շինծու է: Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է և բացարձակ քաղաքական դրդապատճառներով, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրանում»:

Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ գործը քաղաքական հետապնդում է, և այն արարքը, որը վերագրվում է Ավետիք Չալաբյանին, իրականության հետ որևէ աղերս չունի: Նա նշեց նաև, որ նոր Քրեական օրենսգրքով այս պահին նման մեղադրանք պարզապես գոյություն չունի: 

--00—ՀԶ

 

Տեսանյութեր