ՔՊ-ն ընդդիմության մանդատները կտա ԲՀԿ-ին ու Հանրապետությանը, եթե գործողները որոշեն վայր դնել դրանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չգնա ԱԺ, դա չի առաջացնի քաղաքական ճգնաժամ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում ՔՊ-ն ՍԴ-ի միջոցով կվերցնի ընդդիմության մանդատներն ու կտա իրենցից հետո առավել ձայներ ստացած ուժերին, այն է՝ ԲՀԿ-ին ու «Հանրապետություն» կուսակցություններին, ավելին՝ դա կներկայացվի որպես ժողովրդավարության բացառիկ օրինակ։

«Մենք այսօր ՀՀ-ում գործ ունենք մի համակարգի հետ, որտեղ ամոթ բառը գոյություն չունի, սա եվրոպական երկիր չէ, որտեղ քաղաքական ուժերի վարկանիշը կախված է հանրության տրամադրությունից, այստեղ անձնիշխան համակարգ է, և ամեն ինչ գլխավոր իշխանի ցանկությունից է կախված»,- նշել է փորձագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: