«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

․

Հունիսի 24-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Մ․ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին, ուղևորներ Ս․ (ծնված 1996 թ.), Ա․ (ծնված 2016 թ.) և Մ․ (ծնված 2019 թ.) Ս․-երին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

--00--ԱՀ