Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

հասարակական

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Տեսանյութեր