Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

աշխարհ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա առավոտյան տեղի է ունեցել հրթիռային հարձակում, ինչի հետևանքով կան տուժածներ: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը,  այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։ 

Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։