Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է բանակի թվաքանակի մեծացման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, 24News

Ադրբեջան բանակ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերի թվաքանակը մեծացվում է՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ 
«Ադրբեջանի բանակի թվաքանակի ավելացման բարեփոխումների շրջանակներում ավելացվել է «կոմանդոսների» ստորաբաժանումն ու Ազգային պաշտպանության ինստիտուտը», - հայտարարել է Հասանովը՝ հավելելով, որ նոր ստորաբաժանումները ռազմական պատրաստվածություն են անցնում Թուրքիայում։