Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

download (1).v1.jpg

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երկուշաբթի առավոտյան սկսել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ու Ղազախստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի ու Մուխտար Տլեուբերդիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az գործակալությունը։

Հանդիպմանը նաև մասնակցում են Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Ռաշիդ Նաբիևը, Թուրքիայի արտադրական ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքլին, ինչպես նաև Ղազախստանի ենթակառուցվածքների նախարար Կաիրբեկ Ուսկենբաևը։

--00—ՀԶ

 

Տեսանյութեր