Ալիևն օկուպացված Քարվաճառում հայտարարել է, որ Բաքուն գերժամանակակից սպառազինություն է գնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

651a19930badc8ef2724ba8909299084.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի ժամանակավորապես օկուպացված Քարվաճառի շրջան այցելության ժամանակ հայտարարել է, թե Բաքուն «ամենաժամանակակից սպառազինության» ձեռքբերման մասին պայմանագրեր է կնքել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է դարձել և՛ սպառազինության մատակարարման և՛ անվտանգության տեսանկյունից։ Մենք ստորագրել ենք նոր պայմանագրեր, որով ձեռք ենք բերում ամենաժամանակակից սպառազինություն։ Այդ պայմանագրերն արդեն իրագործվում են, ու Ադրբեջան է ներկրվում ամենաժամանակակից զենք ու տեխնիկա», - հայտարարել է նա։

--00—ՀԶ