Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը բավարար վիճակում է, մյուսը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

հասարակական

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացածը բավարար վիճակում է, վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:

--00--ՏՏ

Տեսանյութեր