Թուրքիայի գխավոր ընդդիմադիրը կոշտ ուղերձներ է հղել Սուդյան Արաբիային, Իսրայելին ու Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

թուրք

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին Թոփչուօղլուի ընտանիքին այցելելուս նպատակն այս հարցում մեր ապագա կառավարության դիրքորոշման մասին անձամբ Մավի Մարմարայի զոհերի ընտանիքներին տեղեկացնելն է: Ես հավատում եմ տարածաշրջանում խոսքի իրավունք ունեցող և խելամիտ դիվանագիտություն վարող Թուրքիային, սակայն մենք կարմիր գծեր ունենք: Իսրայելին իմ ուղերձն այն է, որ այս խնդիրը մեզ համար փակված չէ»:

Իսկ Սաուդյան Արաբիայի մասին խոսելիս ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է 2018-ին Ստամբուլում տեղի ունեցած արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության փաստը։ Լրագրողին, ըստ թուրքական ոստիկանության եզրակացության, սպանել, անդամահատել ու հետքերը կորցրել է Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած 15 հոգանոց դահիճներ խումբը: «Ես մի քանի խոսք ունեմ նաև մեր երկիր ժամանած Բին Սալմանին (Սաուդյան Արաբիայի արքայազն):

Մեր տարածքում սպանություն կատարելը իր գինն ունի: Նրա հետ էլ մեր հաշիվները փակված չեն: Էրդողանին կարող է մատերի վրա խաղացնել, բայց Թուրքիան մեծ պետություն է, և նա պատասխան է տալու մեր տարածքում արածների համար»,- ասել է Քըլըչդարօղլուն: Էգեյան ծովում Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական կղզիների ռազմականացման թեմայով էլ ասել է հետևյալը. «Հունաստանի կողմից կղզիների ռազմականացման հարցում դիրքորոշումս շատ հստակ է: Հունաստանը «Քուվայի Միլլիյեն» (Kuva-yi Milliye-Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր) լավ գիտի:

Լուսահոգի Էջևիթին ու Էրբաքանին լավ գիտի: Թող էրդողանի հետ շարունակեն անպտուղ վեճը, դրան քիչ է մնացել: Այն ժամանակ (իրենց իշխանության գալուց հետո-խմբ.) կխոսենք կղզիները ռազմականացնելու և զենքը մեր քաղաքացիների վրա ուղղելու թեմայով»:

 

--00—ԻԴ

Տեսանյութեր