Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ը, հուլիսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:

--00—ԻԴ

Տեսանյութեր