Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

1c0bad88-e4cd-4072-b85b-ea4d964bbffa.jpg

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:

Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

--00—ՀԶ