Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

ա

Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):

Բացի այդ, Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):

Հիշեցնենք, որ Մոսկովյան բորսան այս տարվա մայիսից նախատեսում էր առևտուր իրականացնել նոր արժույթներով, այդ թվում հայկական դրամով, ԱՄԷ-ի դիրհամով և ուզբեկական սումով:

--00—ԻԴ