Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

1086993.jpg

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։ Այդ նպատակով հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

«Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։

Կենտրոնը սերտիֆիկացում է իրականացնում արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար

«Սերտիֆիկացում կիրականացվի մսամթերքի, թռչնամսի, , ձկնեղենի, կաթ և կաթնային արտադրանքի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, սննդային հավելումների և այլ սննդամթերքի, առողջապահություն և օծանելիքի, կոսմետիկական միջոցների, զբոսաշրջության, սպա ծառայությունների, վարսահարդարման, ֆիթնեսի, տաքսի ծառայությունների համար»,- առանձնացրեց «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: Այն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից ՌԴ մահմեդականների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։

«Հալալ» կենտրոնը գործընկերային հարաբերություններ է հաստատել նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։

Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր