ՔՊ-ում Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկում եղել է, դիրքորոշումները տարբեր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

«Չավուշօղլուն միջանցք ասելով, միգուցե, նկատի ունի ճանապարհները, որոնք ՀՀ-ի տարածքով Ադրբեջանը կապելու է նախիջևանին, բազմիցս ասել ենք՝ ՀՀ-ի համար այս թեման փակ է, և մեր միջազգային գործընկերների համար դա հասկանալի է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և սպասում «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ 

Անդրադառնալով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որում ԲԴԽ պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ասում է, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարվի պաշտոնից, և այդ դեպքում նա ընթացք չի տա նրա դեմ հարուցված քրգործերին, պատգամավորը նշեց, որ ձայնագրության վերաբերյալ իրավական գործընթաց է ընթանում, չի ցանկանում մեկնաբանություն տալ, սակայն, եթե իրենց որդեգրած ուղենիշից որևէ մեկը շեղվում է, դա իրենց համար ընդունելի չէ:

Հարցին, թե թիմի ներսում այս թեմայով քննարկում եղե՞լ է, Խանդանյանը պատասխանեց. «Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկում եղել է, դիրքորոշումները տարբեր են, չենք շտապում հրապարակային հանդես գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։