«Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու».Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

ա

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այս թեմային անդրադարձել է թուրք լրագրողներից Ֆեհմի Քորուն՝ հայտնելով, որ Ղրղզստանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (Meclis) նախագահ Մուսթաֆա Շենթոփը զանգահարել է իրեն Էրդողանի երրորդ անգամ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը կասկածի տակ դնող իր հեղինակած հոդվածի պատճառով:

Ղրղզստանում գտնվող Մուսթաֆա Շենթոփը հավաստիացրել է, որ Էրդողանը հնարավորություն ունի և կարող է առաջադրվել երրորդ անգամ առանց որևէ խնդրի»,-գրել է կայքը։

--00—ԻԴ

Տեսանյութեր