«5 ամիս է՝ դատավորը չի սկսում դատական քննությունը»․ Դ․ Տոնոյանի շահերի պաշտպանների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

դավիթ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել․

«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։

Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։

--00—ԻԴ