ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել ենք, թե ինչպիսի ձևաչափով և ինչ տեմպով պետք է ընթանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԶԼՄ-ների հետ առցանց ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձ է անում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունների հետագա ընթացքը։
<<Տարօրինակ են Ադրբեջանի կողմից արվող այն հայտարարություններ, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունների հետագա ընթացքը։ Պետք է ասեմ, որ այդ հայտարություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն առաջարկով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որպեսզի տեղի ունենա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում՝ փորձեն պայմանավորվածություն ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նախորդ քննարկումների ընթացքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պետք է շփումներ ունենան, բայց Ադրբեջանը բոյկոտել է առաջարկը և չի ներգրավվել աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ԻԴ