«Արմավիր» ՔԿՀ-ում ահազանգեր ստացա, որոնց վերաբերյալ գրություններ եմ ուղարկել իրավասու մարմիններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

290915947_506852274568251_402340141157725053_n.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ դատապարտյալների և կալանավորների հետ։ Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող, նշեմ դրանցից մի քանիսը՝

1․ Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,

2․ քրեական գործի ոչ անաչառ քննում

3․ կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ

4․ համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն

5․ բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,

6․ հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն

Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ»։

--00—ՀԶ