Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

քաղաքական

2022 թվականի հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է իբրև պարգև` Հայրենիքը թշնամուն հանձնելու գործում Նիկոլ Փաշինյանին օժանդակելու հանցանքների համար, մինչ օրս Ռուսաստանի Դաշնության Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը, հետեւաբար, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, նրա դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում, դեռևս պաշտոնապես չի մեկնարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Հատկանշական է, որ այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցն է կատարել Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ Ռուսաստան է այցելել աշխատանքային այցով` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Եվս մեկ աշխատանքային այց կատարել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ընդունել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի դեսպանը Ռուսաստանի Նախագահի մասնակցությամբ հանդիպումներին մասնակցելու իրավունք չունի, քանի դեռ նրան չի հանձնել իր հավատարմագրերը։

Դա չի խանգարել նրան այդ ընթացքում բազմաթիվ սկանդալների կենտրոնում հայտնվելու, ծաղրի և հեգնանքի առարկա դառնալու համար, ինչը շատ տիպական է ներկա իշխանություններին և մեր երկրին ընդհանրապես»։

--00--ՏՏ

Տեսանյութեր