Լին Թրեյսին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

հասարակական

Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ պ-ն Սաշիկ Սուլթանյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։ Դեսպան Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ՏՏ