Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին: Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդուլյահիանին ավելի վաղ հանդիպում էր անցկացրել Չավուշողլուի հետ, որի ավարտին կողմերը հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով:

--00—ԻԴ