Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

1

Հունիսի 28-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների պատահարի վայր հասնելը ավտոմեքենան դուրս է եկել ճյուղի տակից և հեռացել։

Փրկարարները կոտրված ճյուղը մասնատել և հեռացրել են բակային տարածքից»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԻԴ

Տեսանյութեր