Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

աս

Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված,  «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում․

Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր, ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։

Ադրբեջանում սա կարծես թե վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում դեռևս՝ ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական վերնախավերի բոլոր պատրանքները՝ կապված առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։

Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման և կործանման ականատես այս հնամյա արևի տակ։

--00—ԻԴ

Տեսանյութեր