Ոստիկանության բաժիններից մեկի պետի, 2 այլ պաշտոնյայի տեղափոխել են դատարան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով մեծ թվով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր, հայտնում է shamshyan.com-ը։

Քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Կայքի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

--00--ԱՀ