Արցախի նախագահը  բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել և  մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

--00--ԱՀ

Տեսանյութեր