Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

1

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ հունիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից: Այդ կապակցությամբ են փորձագետները Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով Արցախում:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։

«Իհարկե մենք տեղյակ ենք Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի դիրքորոշմանը, դատարանը համապատասխան վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական և իրավական եզրույթներ,որոնցից ամենակարևորն այն է, որ երբ որևէ տարածք, իր բնակչության կամքով, առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում:

Վերջերս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վկայակոչեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը Կոսովոյի մասով և հայտարարեց, որ Ռուսաստանը նույնպես իրավասու է ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները:

Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը՝ հետաքրքրություն առաջացավ հրավիրել ձեզ Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպել այդ թեմայով»,-ասել է Արթուր Թովմասյանը՝ կարևորելով հրավիրվածների փորձագիտական կարծիքը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի համար ու համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպմանը, որին ներկա էին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, քննարկվել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները  ողջունել են համահայկական հարթակ ձևավորելու գաղափարը ու առաջարկել են վերանայել գործող օրակարգերը աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ:

--00—ԻԴ

Տեսանյութեր